Բուժում
Արյունաթողությունը բժշկություն է վերադառնում
Շուտով բժշկին սովորական այցը շատերի համար կավարտվի արյունաթողությամբ: Եվ ոչ թե հետազոտության, այլ տարբեր հիվանդությունների ռիսկի նվազեցման համար:
Դեռևս հնում լայն կիրառվող արյունաթողությունը գիտության մեջ անսպասելիորեն արդիական է դարձել, չնայած այս մեթոդը նախկինում համարվում էր բացարձակապես անարդյունավետ, ներկայումս այն խոլեստերինի բարձր մակարդակի և զարկերակային գերճնշման կանխարգելման հզոր միջոց է համարվում: Գիտնականներից շատերի կարծիքով էլ արյունաթողության միջոցով կարելի է օրգանիզմը պաշտպանել քաղցկեղից:
Բրիտանական որոշ հիվանդանոցներում արյունաթողությունն արդեն կիրառվում է որպես խոցային կոլիտի և աղիքային այլ հիվանդությունների բուժման մեթոդ: Դարերով այն օգտագործել են հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցման համար, որովհետև բժիշկները դեռ անցյալում կարծում էին, որ հիվանդությունները կարող են հրահրվել օրգանիզմում արյան ավելցուկի դեպքում: Եվ ահա ավելորդ քաշ ունեցող 60 պացիենտի հետ անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ արյունաթողությունն իջեցնում է զ/ճ-ն, նաև նպաստում վատ խոլեստերինի մակարդակի նվազման, միաժամանակ բարձրացնելով լավ խոլեստերինը:
Հետազոտության արդյունքներն ապշեցրել են գիտնականներին: Նրանք, իհարկե, ենթադրում էին, որ արյունաթողությունն առողջության համար ինչ-որ օգուտ տալիս է, սակայն պատկերացնել չէին կարող, թե ինչքան արդյունավետ: Հետազոտության մասնակից պացիենտների կեսը 6 շաբաթվա ընթացքում հանձնել էր ոչ մեծ քանակությամբ արյուն (450 մլ, որը հավասարազոր է դոնորական ցուցանիշին):
Փորձարկումների վերջում այդ պացիենտների զ/ճ-ի ցուցանիշը միջինում իջել է 18 մմ սյ., ինչը երկու անգամ ավելի է, քան ժամանակակից դեղերի օգտագործման դեպքում: Այս հետազոտություններն անցկացվել են լավ հայտնի վիճակագրության հիմքի վրա, որը ցույց է տալիս, որ դոնորների արյան մեջ խոլեստերինի մակարդակը ցածր է, նրանք ավելի քիչ են բախվում սրտի հիվանդությունների և ինսուլտի հետ: Մեկ այլ հետազոտություններ էլ ցույց են տվել, որ այն դիաբետիկները, ովքեր պարբերաբար արյուն են հանձնում, նրանց արյան մեջ շաքարի մակարդակի ցուցանիշը կարգավորվում է:
13.03.2013 Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
24.09.2021
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
12.09.2019
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
11.12.2018
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
22.02.2018
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
07.03.2015
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
10.02.2015
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
17.07.2014
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
22.04.2014
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
09.04.2014
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
14.03.2014
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ